Մերձդնեստրի բնակչության ավելի քան 80% ցանկանում է միանալ Ռուսաստանին

13:11     17 հունիսի, 2016

Մերձդնեստրի ապագան չճանաչված պետության բնակչության մեծ մասը կապում է Ռուսաստանի հետ: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն՝ Մերձդնեստրի բնակչության 86 տոկոսը կարծում է, որ պետության զարգացման համար պետք է միանալ Ռուսաստանին: Մոլդովային միացումը աջակցել է հարցվածների 2 տոկոսը, իսկ Ռումինիային՝ 1 տոկոսը: Հարցման մասնակիցների միայն 9 տոկոսն է կողմ եղել անկախության պահպանմանը:

Մերձդնեստրը, որի բնակչության 60 տոկոսը ռուսներ և ուկրաինացիներ են, Մոլդովայի կազմից դուրս է եկել դեռ ԽՍՀՄ փլուզումից առաջ՝ վախենալով որ Մոլդավայում ազգայնական տրամադրությունների ուժեղացումը կարող է հանգեցնել երկրի՝ Ռումինիայի միացմանը: 1992 թվականին խնդիրը բռնի կերպով լուծելու Մոլդովայի անհաջող փորձից հետո Մերձդնեստրը դարձել է փաստացի անկախ:


© armedia.am