«Բժիշկներ առանց սահմանների»-ն հրաժարվում է գումար վերցնել ԵՄ-ից՝ ի նշան բողոքի միգրացիոն ճգնաժամի դեմ

17:52     17 հունիսի, 2016

«Բժիշկներ առանց սահմանների» օգնության խումբն այլևս փող չի վերցնի Եվրոպական միության որևէ անդամ-պետությունից: Այս կերպ խումբը արտահայտում է իր բողոքը փախստականների ճգնաժամի վերաբերյալ, հաղորդում է The Guardian-ը:

ԲԱՍ-ը հայտարարել է, որ այլևս չի կարող գումար վերցնել այն երկրներից և ինստիտուտներից, որոնք «փորձում են դուրս հրել մարդկանց և նրանց տառապանքը եվրոպական ափերից: 


© armedia.am