Շարունակվում է երեկ՝ հունիսի 16-ին մեկնարկած Պետերբուրգի 20-րդ միջազգային տնտեսական համաժողովը: Եռօրյա համաժողովին, որին մասնակցում են աշխարհի շուրջ 1,1 հազար ընկերությունների 10 հազարից ավելի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Նիդեռլանդներից, Ֆինլանդիայից, Բելգիայից, Չինաստանից, Ղազախստանից, Դանիայից, Հունաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ելույթ է ունեցել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Իր ելույթում Սարգսյանը նշել է, որ Սինգապուրը շահագրգռված Է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեծմամբ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք երկխոսություն ենք սկսել, բանակցությունների ընթացքում Սինգապուրի վարչապետն առաջարկել Է, որ մենք շատ արագ անցնենք Սինգապուրի հետ ԱԱԳ-ի մասին պայմանագրի կնքման հնարավորությունը քննարկելուն: Սինգապուրը հետաքրքրված Է դրանով: Ես ուրախ եմ ձեզ տեղեկացնելու, որ մեր երկրների (ԵԱՏՄ) վարչապետները քննարկել են այդ հարցը և նույնպես դրական են արտահայտվել»,-մասնավորապես նշել է Սարգսյանը: