Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (իրական անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին Բուենոս-Այրեսում իտալացի ներգաղթյալի ընտանիքում։ Հռոմի 266-րդ պապ է ընտրվել 2013 թվականի մարտի 13-ին՝ այդպիսով դառնալով
կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին Հռոմի պապը, ով ընտրել է Ֆրանսիսկ անունը,
առաջին Հռոմի պապը ամերիկյան մայրցամաքից,
առաջին Հռոմի պապը, ով հանդիսանում է իեզուիտների օրդենի անդամ: Սակայն ի տարբերություն այս օրդենի բազմաթիվ լիբերալ անդամների՝ Ֆրանցիսկոսը բավականին պահպանողական է, ինչի համար օրդենը նրա դեմ սև PR էր սկսել՝ մասնավորապես նշելով, որ Ֆրանցիսկոսը երբեք չի ժպտում: Ասում են, որ հենց օրդենի ջանքերով էր, որ Ֆրանցիսկոսը 2005-ին Հռոմի պապ չընտրվեց, նա այդ ժամանակ երկրորդն էր:
Ի տարբերություն մյուս հոգևորականների՝ նա իր ողջ ժամանակը չի նվիրել աստվածաբանության ուսումնասիրմանը: Ֆրանսիցկոս պապը սովորել է համալսարանում, ստացել է քիմիկոսի դիպլոմ և նույնիսկ որոշ ժամանակ դպրոցում քիմիա է դասավանդել: Որպես հոգևորական ձեռնադրվել է 1969 թվականի դեկտեմբերի 13-ին: Մինչև հոգևորական դառնալը Ֆրանսիսկոսը
շատ է սիրել տանգո պարել,
գիշերային ակումբում աշխատել է որպես պահակ:
Նշենք նաև, որ.
Հռոմի պապը սիրում է ֆուտբոլ, ակտիվորեն երկրպագում է արգենտինական «Սան-Լորենսո» թիմին,
կաթոլիկ եկեղեցու հովվապետին դուր է գալիս ֆանտաստիկ գրականությունը, կարդացել է Տալկիանիի բազմաթիվ ստեղծագործություններ: Ֆրանսիցկոսը արգենտինացի գրողներ Խորխե Լուիս Բորխեսի և Լիապոլդո Մարեչալի, ինչպես նաև Ֆեոդոր Դոստոևսկու մեծ երկրպագու է,
Հռոմի պապը 1994 թվականից հեռուստացուց չի նայում, նման խոստում նա տվել է Մարիամ Աստվածածնին: Սիրելի արգենտինական թիմի հաջողությունների մասին տեղեկանում է շվեյցարացի գվարդիականներից,
Հռոմի պապը սիրում է պատրաստել: Ասում են, որ հատկապես համեղ է ստացվում պաելյան,
լինելով պահպանողական՝ Ֆրանցիսկոս պապը դեմ է արտաամուսնական կապերին, սակայն կարծում է, որ եկեղեցին և հոգևորականները չպետք է մերժեն կնքել նման կապից ծնված երեխաներին:
Հիշեցնենք, որ հունիսի 24-26-ը սպասվում է Ֆրանցիսկոսի այցը Հայաստան: 2015 թվականի ապրիլի 12-ին նա Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցել՝ Օսմանյան կայսրություն մեկ դար առաջ տեղի ունեցած հայերի ջարդերը անվանելով 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն: Նման պատարագ, որպես կարդինալ, նա մատուցել էր նաև 2006 թվականին Արգենտինայում, իսկ 2005 թվականին ներկա էր գտնվել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը: Այդ ժամանակ նա ասել էր, որ կցանկանար, որ իր գերեզմանին նման խաչքար լիներ: