Տիգրան Սարգսյանն ու Ալեքսեյ Միլերը քննարկել են ԵԱՏՄ-ում ընդհանուր գազային շուկա ձևավորելու հարցը

17:58     18 հունիսի, 2016

Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ: Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:

Ալեքսեյ Միլերը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ԵՏՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր գազային շուկայի ձևավորման հարցը:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Աստանայում Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահները հավանության են արժանացրել ընդհանուր գազային շուկա ձևավորելու կոնցեպցիան:

Դրա հետ կապված` Տիգրան Սարգսյանն առաջարկել է պարբերական հանդիպումներ անցկացնել «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ` ընդհանուր գազային շուկայի ձևավորման գործընթացն առաջ մղելու նպատակով: 

 

 

 


© armedia.am