Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ: Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Ալեքսեյ Միլերը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին ԵՏՀ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր գազային շուկայի ձևավորման հարցը:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Աստանայում Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների նախագահները հավանության են արժանացրել ընդհանուր գազային շուկա ձևավորելու կոնցեպցիան:
Դրա հետ կապված` Տիգրան Սարգսյանն առաջարկել է պարբերական հանդիպումներ անցկացնել «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ` ընդհանուր գազային շուկայի ձևավորման գործընթացն առաջ մղելու նպատակով: