Գերմանական ամսագիրը ներկայացրել է Թուրքիայում հանգիստն անցկացնելու բացասական երևույթները

19:33     18 հունիսի, 2016

Գերմանիայում հրատարակվող «Freızeıt Revue» ամսագիրը Թուրքիայում ամառային հանգիստն անցկացնել ցանկացող գերմանացի զբոսաշրջիկներին ուշագրավ զգուշացումներ է արել՝ Թուրքիայում գոյություն ունեցող մի շարք սահմանափակումների և բացասական երևույթների հետ կապված: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Dogan» լրատվական գործակալությանը:

Ամսագիրը մասնավորապես նշում է.

«Այդ երկրում  գործում են բարոյական օրենքներ,  կանայք իրենց ուսերը և ծնկները պետք է փակ պահեն, տղամարդկանց նայելը և  ժպտալը համարվում է անբարոյական երևույթ: Բաց մարմնով ծով մտնելն ամբողջովին արգելվում է, ավտոբուսներում  և ռեստորաններում  չի կարելի նստել տղամարդկանց կողքը: Այդ երկիր հանգստանալու նպատակով գնացող տղամարդիկ  չեն կարող խոսել կանանց հետ»:

Համեմատության համար նշվում է, որ թուրք կանանց ուղեկցող տղամարդիկ բավականին ագրեսիվ կերպով են արձագանքում  վերոնշյալի կապակցությամբ: Իսկ ահա Հունաստանում նման սահմանափակումներ չկան:


© armedia.am