Գերմանիայում հրատարակվող «Freızeıt Revue» ամսագիրը Թուրքիայում ամառային հանգիստն անցկացնել ցանկացող գերմանացի զբոսաշրջիկներին ուշագրավ զգուշացումներ է արել՝ Թուրքիայում գոյություն ունեցող մի շարք սահմանափակումների և բացասական երևույթների հետ կապված: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Dogan» լրատվական գործակալությանը:
Ամսագիրը մասնավորապես նշում է.
«Այդ երկրում գործում են բարոյական օրենքներ, կանայք իրենց ուսերը և ծնկները պետք է փակ պահեն, տղամարդկանց նայելը և ժպտալը համարվում է անբարոյական երևույթ: Բաց մարմնով ծով մտնելն ամբողջովին արգելվում է, ավտոբուսներում և ռեստորաններում չի կարելի նստել տղամարդկանց կողքը: Այդ երկիր հանգստանալու նպատակով գնացող տղամարդիկ չեն կարող խոսել կանանց հետ»:
Համեմատության համար նշվում է, որ թուրք կանանց ուղեկցող տղամարդիկ բավականին ագրեսիվ կերպով են արձագանքում վերոնշյալի կապակցությամբ: Իսկ ահա Հունաստանում նման սահմանափակումներ չկան: