Ռոնալդուն սելֆի է արել ֆուտբոլի դաշտ մտած երկրպագուի հետ

14:10     19 հունիսի, 2016

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Ավստրիայի հետ խաղից հետո թույլ չի տվել, որպեսզի մարզադաշտի աշխատակիցները տանեն դաշտ դուրս եկած երկրպագուին և նրա հետ սելֆի է արել:

Երկրպագուն վազել է խաղադաշտ, խուսափել թիկնապահներից և մոտեցել ֆուտբոլիստին՝ խնդրելով միասին լուսանկարվել։ Ռոնալդուն համաձայնել է և ձեռքի շարժումով խնդրել անվտանգւոթյան աշխատակիցներին հեռանալ։ 

Նախքան «բաժանվելը» երկրպագուն անգամ համբուրել է 31-ամյա Ռոնալդուին։


© armedia.am