Apple ընկերությունը չի մասնակցի Քլիվլենդում Հանրապետական կուսակցության հավաքի կազմակերպմանը նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունների պատճառով։
Իսկ թե արդյոք Apple-ը կմասնակցի Ֆիլադելֆիայում կանայալիք Դեմոկրատական կուսակցության հավաքին, դրա մասին դեռևս տեղեկություններ չկան, քանի որ ընկերությունը դեռ չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը։ Նշենք, որ նախկինում Apple-ը մասնակցել է երկու կուսակցությունների կազմակերպած միջոցառումներին։