Պատմության մեջ առաջին անգամ Հռոմի քաղաքապետը հնարավոր է կին լինի

18:04     19 հունիսի, 2016

Իտալիայի մայրաքաղաքում պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետ կարող է ընտրվել կին` Վիրջինիա Ռադջին, որը ներկայացնում է պոպուլիստական «Հինգ աստղերի շարժում» կուսակցությունը:

Նրա հակառակորդն է Ռոբերտո Ջակետին, որին աջակցում է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին: Սա քվեարկության երկրորդ փուլն է: Առաջին փուլում Ռադջին ստացել է ձայների 32%-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ջակետին: Ռադջիի արշավի հիմնական թեման եղել է կոռուպցիայի դեմ պայքարը:

 

 

 


© armedia.am