Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բաց է թողել ընտրանու հերթական մարզումը:
38-ամյա խաղացողը մարզմանը չի մասնակցել բարձր ջերմության պատճառով:
Եվրոպայի գործող փոխչեմպիոնի ավագը հնարավոր է բաց թողնի Եվրո-2016-ի 3-րդ տուրում Իռլանդիայի դեմ հանդիպումը: Հիշեցնենք, որ Իտալիա - Իռլանդիա խաղը կայանալու է հունիսի 22-ին: