Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, որոնց ժամանակ կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ավելի ուշ տեղի կունենա եռակողմ հանդիպում, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Բնականաբար, մեր կողմից ակտիվ փորձեր են ձեռնարկվելու հակամարտության կարգավորման համար կողմերին աջակցելու ուղղությամբ: Մենք արդեն որոշիչ դերակատարում ենք ունեցել ռազմական գործողությունների դադարեցման հարցում», - ընդգծել է Ուշակովը:
Նշենք, որ այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: