Իրանի հատուկ ծառայությունները կանխել են Թեհրանում ծրագրվող ահաբեկչությունը: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Նրա խոսքերով՝ վերջին մի քանի օրերին մայրաքաղաքում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվողներ են ձերբակալվել: Ավելի վաղ Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտնել էր, որ բացահայտվել է Իրանում իրավիճակի ապակայունացման նպատակով ահաբեկչություններ ծրագրող 20 ահաբեկչական խմբավորում: