Զինված հակամարտությունների արդյունքում իրենց բնակության վայրերը ստիպված լքած մարդկանց թիվը հասել է պատմության ամենաբարձր ցուցանիշին, հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը:
Վերջինիս տվյալներով՝ նախորդ տարվա ընթացքում փախստականների թիվը ավելացել է 5 միլիոնով: Այսպես, 2015 թվականի վերջի դրությամբ 65,3 մլն մարդ հանդիսանում է փախստական, ապաստան հայցող կամ ներքին տեղահանված: Ընդ որում, փախստականների կեսը Սիրիայից, Սոմալիից և Աֆղանստանից են: