Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

12:16     20 հունիսի, 2016

Ադրբեջանում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ, հայտնում է haqqin.az-ը:

Զորավարժություններին մասնակցում է մոտ 25.000 զինծառայող, ավելի քան 300 միավոր տանկ ու զրահամեքենա, ավելի քան 100 միավոր հրթիռային ու հրետանային սարք, մինչև 40 միավոր ռազմական ավիացիա, ռազմանավեր, ինչպես նաև հատուկ նշանակության զորքեր:

Զորավարժություններն անցկացվում են սահմանամերձ գոտում ու Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում: Զորավարժությունների փուլերից մեկում իրականացվելու են մարտական կրակոցներ:
Նշենք, որ այսօր կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում և փորձագետների կարծիքով այդ ֆոնին զորավարժությունները Ղարաբաղի հետ սահմանին ոչ այլ ինչ են, քան բանակցային գործընթացում շանտաժի միջոց:


© armedia.am