Նշվում է, որ հարցման մասնակիցների ընդամենը 21 տոկոսն է կարծում, որ Բրիտանիան պետք է ԵՄ-ից դուրս գա: Միևնույն ժամանակ հարցվածների մեծ մասը վստահ է, որ Brexit-ը շատ փոքր ազդեցություն կարող է ունենալ իրենց երկրների տնտեսության վրա, փոխանցում է BBC-ն:
Նշենք, որ վերջին հարցումների համաձայն ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուն կողմ բրիտանացիների թիվը փոքր-ինչ գերազանցում է Brexit-ի ընդդիմադիրների թվին: