Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ Սանկտ-Պետերբուրգում ծրագրված Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը դրական քայլ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սանկտ-Պետերբուրգում առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ:
«ԵՄ-ն աջակցում է այդ ուղղությամբ կատարվելիք բոլոր քայլերը: Մենք, որպես Եվրոպական միություն, կողմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը: Մենք աջակցում ենք ներդրված բոլոր ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Անհրաժեշտ է երկխոսություն հաստատել կողմերի միջև», - ասել է Մարդը լրագրողներին: