Մոսկվայի դատարանը ստուգելու է Լևոն Հայրապետյանի դատավճռի օրինականությունը

21:05     20 հունիսի, 2016

Հունիսի 22-ին Մոսկվայի քաղաքային դատարանը պարզելու է գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ Զամոսկվորեցկի դատարանի կայացրած վճռի օրինականությունը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Դատարանը հունիսի 22-ին կքննի Հայրապետյանի պաշտպանների բողոքը»,- ասել են դատարանի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի որոշմամբ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը  դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ: 

 


© armedia.am