Հունիսի 22-ին Մոսկվայի քաղաքային դատարանը պարզելու է գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ Զամոսկվորեցկի դատարանի կայացրած վճռի օրինականությունը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Դատարանը հունիսի 22-ին կքննի Հայրապետյանի պաշտպանների բողոքը»,- ասել են դատարանի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի որոշմամբ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ: