Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ քայլեր են ձեռնարկվել Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Դրական քայլեր են արվել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար Սանկտ-Պետերբուրգի այսօրվա գագաթաժողովում՝ այդ թվում համատեղ հայտարարությունը: Մենք պետք է աշխատենք բանակցությունների հիման վրա ԼՂ-ի հարցի կարգավորման ուղղությամբ», - նշել է ամերիկացի համանախագահը։