Գերմանիայում աճուրդի ժամանակ 62 հազար եվրոյով վաճառվել է Հիտլերի տաբատը

16:00     21 հունիսի, 2016

Գերմանիայում կայացած Hermann Historica աճուրդում վաճառվել են մի շարք իրեր, որոնք պատկանել են Երրորդ ռեյխի նացիստական վերնախավին։ Դրանց թվում է եղել նաև Ադոլֆ Հիտլերի կաշվից գրպաններով տաբատը, որը վաճառվել է 62 հազար եվրոյով:

Գերմանական Bild-ը մանրամասնել է, որ վաճառվել են նաև Հիտլերի ժամացույցն ու թիկնոցը՝ 42 հազար և  275 հազար եվրոյով։

Հաղորդվում է, որ Գերմանիայի հրեական համայնքն արդեն դատապարտել է աճուրդի անցկացումը՝ այն որակելով սկանդալային եւ գարշելի։


© armedia.am