Bloomberg-ի վարկածով «ամենադժբախտ» երկրների վարկանշային ցուցակում Սինգապուրն ամենավերջին տեղում է և 2014 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ դարձել է աշխարհի «ամենաերջանիկ» երկիրը: Դա կապված է ինֆլյացիայի և գործազրկության մակարդակի՝ երկրների ցուցանիշերի բարելավման հետ:
Տարեկան ինֆլյացիան Սինգապուրում կազմել է 1,4%, իսկ գործազրկության մակարդակը նվազել է մինչև 1,9%-ի, ինչն ավելի ցածր է, քան Թաիլանդում, որը գլխավորում էր վարկանշային աղուսյակը:
«Ամենադժբախտ» երկիրը մնում է Վենեսուելան, որտեղ ինֆլյացիայի ռեկորդային տեմպ է արձանագրվում: