Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին

10:06     22 հունիսի, 2016

Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին:
Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է Արմեն Գևորգյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք: 
Հանդիպմանը մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը և Անվտանգության խորհրդի քարտուղար Վիկտոր Քոչարյանը:


© armedia.am