Հյուսիսային Կորեան միջին հեռահարության 2 հրթիռ է արձակել

10:58     22 հունիսի, 2016

Հյուսիսային Կորեան արձակել է միջին հեռահարության երկու «Մուսուդան» հրթիռ։ Այս մասին հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը` անանուն զինվորական պաշտոնյաներին հղումով։

Նշվում է, որ ըստ ամենայնի՝ առաջին արձակումը եղել է անհաջող, իսկ երկրորդ հրթիռին հաջողվել է թռչել մոտ 400 կմ։

Գործակալության տվյալներով՝ խուճապով պատրաստականության են բերվել ճապոնական զինված ուժերը, մարտական պատրաստականության են բերվել «Պատրիոտ» համալիրները։ Զինվորականներին տրվել է Ճապոնիա ուղղվող ցանկացած օդային թիրախ խոցելու հրաման։

Հարավկորեական ԶԼՄ-ների տվյաներով՝ Հյուսիսային Կորեան ունի մոտ երեք տասնյակ «Մուսուդան»  հրթիռ, որոնք կարող են խոցել թիրախները մոտ 3000 կմ-ի վրա։ Դա թույլ կտա հրթիռ արձակել դեպի Ճապոնիայի ցանկացած հատված և Գուամ (ամերիկյան ռազմաբազայի տարածք)։


© armedia.am