Թուրքիան մտադիր է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել Սիրիայի հետ սահմանին

11:07     22 հունիսի, 2016

Թուրքիան մտադիր է նոր ՀՕՊ համակարգ տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Այս մասին տեղեկացնում է Defense News-ը՝ հղում անելով թուրքական անվտանգության ծառայության աղբյուրներին։

Վերջիններիս փոխանցմամբ՝ ՀՕՊ համակարգը կտեղակայվի երկրի հարավային Քիլիս նահանգում: Խոսքը, մասնավորապես, հակաականանետային ռադարային Serhat և օպերատիվ-մարտավարական նշանակության HIMARS հրթիռա-հրետանային համակարգերի մասին է: Բացի այդ, սահմանի մոտ 70 կմ-անոց հատվածում պարեկություն կիրականացնեն նաև մինի-դիրիժաբլները։

Նշենք, որ թուրք-սիրիական սահմանի ողջ երկարությունը մոտ 900 կմ է։


© armedia.am