Հնդկաստանի տիեզերական ISRO գործակալությունն այսօր արձակել է հրթիռակիր՝ ռեկորդային՝ 20 արբանյակներով, հայտնում է Интерфакс-ը։
20 արբանյակներից 17 փոքրերը պատկանում են այլ երկրների՝ Կանադային, Ինդոնեզիային, Գերմանիային և ԱՄՆ-ին, մինչդեռ 727 կգ արբանյակը հնդկական է: Այն նախատեսված է Երկրի մակերևույթի դիտարկումների համար։ Արձակված ևս 2 հնդկական արբանյակները գիտական նպատակներ են հետապնդում։