Թուրքիայում գողացել են Մուհամեդ մարգարեի մորուքից մազով անոթը

15:53     22 հունիսի, 2016

Թուրքիայում անհայտ անձիք գողացել են Մուհամեդ մարգարեի մորուքից մազով անոթը: Թուրքական «Միլիեթ» թերթի փոխանցմամբ՝ «Sakal-ı Şerif» (Սուրբ մորուք) կոչված անոթը Թուրքիայի Քոջաելի նահանգի Յալը քաղաքի Դեյրմանդերե մզկիթում ցուցադրության էր հանվել մուսուլմանական Ռամադան ամսվա կապակցությամբ:

Գիշերը մզկիթի աշխատկիցները նկատել են, որ անոթը չքացել է: Ոստիկանությունն հետաքննություն է սկսել:

«Sakal-ı Şerif»-ը պահվում է Ստամբուլի Թոփքափը պալատում: Կրոնական տոներին անոթը ցուցադրության է տարվում Թուրքիայի տարբեր նահանգներ:


© armedia.am