Վրաստանը սպասումներ ունի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովից

12:01     22 հունիսի, 2016

Վրացական կողմը Վարշավայում սպասվելիք ՆԱՏՕ գագաթաժողովից ակնկալում է լսել  Ալյանսին ինտեգրվելու գործընթացում ձեռքբերված առաջընթացի մասին  և հույս ունի, որ գագաթաժողովից հետո կունենա երկկողմ ռազմական և քաղաքական համագործակցության խորացում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում նշել է Վրաստանի Խորհրդարանի արտաքին հանձնաժողովի նախագահ Տեդո Ջապարիձեն:

 «Մենք հույս ունենք, որ Վարշավայում կընդգծվեն մեր գրանցած զարգացումները, հույս ունենք, որ ՆԱՏՕ-Վրաստան քաղաքական համագործակցությունն ավելի ինտենսիվ կդառնա և այդ կառույցի հետ ավելի լայնամասշտաբ կլինի ռազմական համագործակցությունը: Գագաթաժողովին կքննարկվի քաղաքականության և անվտանգության հարցերով երկկողմ հարաբերությունների հարցը»,- մասնավորապես նշել է Ջապարիձեն:

Պատգամավորը չի բացառել, որ առաջիկա գագաթաժողովին Վրաստանը կա՛մ գործողությունների նոր փաթեթ կստանա, կա՛մ նախորդ փաթեթը կդառնա ավելի կոմպլեքսային:


© armedia.am