Հռոմի պապի այցի օրերին Աթեշյանը Հայաստան չի ժամանի. Մայր Աթոռ

12:37     22 հունիսի, 2016

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս օրերին Հայաստան չի ժամանելու: Այդ մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու», -փոխանցել է քահանա Մելիքյանը, գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան է ժամանելու հունիսի 22-ին: Հայաստանում նրան  պատրաստվում էին դիմավորել բողոքի ակցիայով:


© armedia.am