Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին կրկին անգամ դեմ է արտահայտվել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցությանը: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Milliyet» թերթի կայքին:
«Թուրքիան խոշոր քաղաքակրթություն է: Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք Թուրքիայի հետ, երկխոսության մեջ լինել: Սակայն ես միանշանակ համոզված եմ, որ Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն»:
Սարկոզին այլընտրանքային տարբերակ է առաջարկել:
«Ես կողմ եմ, որ Եվրոպայից դուրս՝ Թուրքիայի, Ռուսաստանի և ԵՄ -ի մասնակցությամբ նոր միություն ստեղծվի», -ասել է նա: