Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախազգուշացրել է, որ Եվրամիությունից դուրս գալու մասին հանրաքվեի հաջողության պարագայում Միացյալ Թագավորությունը կարող է զրկվել եվրոպական շուկայի հասանելիությունից:
«Եթե ընտրությունը կատարվի ԵՄ-ից դուրս գալու օգտին, ապա դա կլինի անդարձ։ Մեծ Բրիտանիայի համար լուրջ ռիսկ կլինի կորցնել մուտքը միասնական շուկային և այն ամենին, ինչ տեղի է ունենում եվրոպական տնտեսական գոտում: Բոլորը պետք է այդ մասին տեղեկացված լինեն»,- ասել է Օլանդը:
Մեծ Բրիտանիայի ԵՄ-ի անդամության հանրաքվեն տեղի կունենա հինգշաբթի: Համաձայն վերջին հարցումների` Brexit-ի հակառակորդների թիվը մի փոքր գերազանցում է նրա կողմնակիցների թիվը: