Չիլիի խորհրդարանը հունիսի 22-ին մերժել է ադրբեջանական լոբբիի կողմից առաջադրված բանաձևը, որով պահանջվում էր դատապարտել «Խոջալուի ցեղասպանությունը» և «Ադրբեջանի հողերի բռնագրավումը»։
Ադրբեջանական լոբբին այս բանաձևով փորձում էր հակադարձել Չիլիի խորհրդարանի կողմից մայիսի 18- ին վավերացված որոշմանը, որով դատապարտել էր Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը, գրում է Asbarez.com-ը։
Քվեարկության առաջ, Արգենտինայում և Չիլիայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը խորհրդարանի անդամներին նամակներ է հղել՝ բացահայտելով պատմական իրականությունը: