Քեմերոնը քվեարկել է ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալու օգտին

16:02     23 հունիսի, 2016

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնն այսօր  քվեարկել է Մեծ Բրիտանիայում անցկացվող՝ ԵՄ կազմում մնալ-չմնալու  հարցով հանրաքվեում:

Հանրաքվեից առաջ քարոզարշավի ընթացքում իշխող պահպանողական կուսակցության ղեկավարը բրիտանացիներին կոչ է արել քվեարկել ԵՄ կազմում մնալու օգտին:

Քեմերոնը և նրա կինը՝ Սամանտան, քվեարկել են Դաունինգ սթրիթում կառավարական նստավայրի մերձակա ընտրատեղամասում:

Ընտրատեղամասերը բացվել են Լոնդոնի ժամանակով 7:00-ին և կփակվեն 22:00-ին: Քվեարկության շրջանակներում ընտրողները կպատասխանեն հետևյալ հարցին. «Արդյոք Միացյալ Թագավորությունը պե՞տք է մնա Եվրոպական միության անդամ, թե՞ դուրս գա Եվրոպական միությունից»:


© armedia.am