Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգված է: Այս մասին ասվում է «Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» զեկույցում, որը նախօրեին ԵԽԽՎ-ն ընդունեց ձայների մեծամասնությամբ: Զեկույցում առանձնակի ուշադրություն է հատկացվում մասնավորապես քրդական հիմնախնդիրն և Թուրքիայի հարավ-արևելքում ստեծված իրավիճակին, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումներին:
Փաստաթղթում Վեհաժողովն ափսոսանք է հայտնում, որ «2015-ի ամռանը քրդական հարցի կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների դադարեցման», ինչպես նաև «երկրի հարավ-արևելքում բռնության աճի» կապակցությամբ: Վեհաժողովը կարծում է, որ կարելի է կասկածի տակ դնել երկարատև պարեկային ժամերի իրավական հիմքի համապատասխանությունը ԵՄ չափորոշիչների հետ: «ԵԽԽՎ-ն ակնկալում է, որ Թուրքիան այդ հարցի կապակցությամբ փոփոխություններ կմտցնի իր իրավական բազայում՝ Վիեննայի հանձնաժողովի կարծիքին համապատասխան», - նշվում է փաստաթղթում:
Հատուկ ուշադրություն է դարձվում երկրում ԶԼՄ-ների իրավիճակին: ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնել ահաբեկչության խիստ լայն հայեցակարգի կիրառման կապակցությամբ: Վեհաժողովը կարծում է, որ «իրավական բազայի կատարելագործումը կնպաստի երկրում կարծիքներ հայտնելու ազատության սահմանափակումները հաղթահարելուն»:
ԵԽԽՎ-ն նաև մտահոգություն է հայտնել պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշման կապակցությամբ: Ստրասբուրգի ուշադրությունից չի վրիպել նաև նախագահին վիրավորելու մասին հոդվածի լայն կիրառման արդյունքում վերջին 2 տարվա ընթանցքում ավելի քան 2 հազար գործի հարուցումը: ԵԽԽՎ զեկույցում ընդգծվում է երկրում մարդու իրավունքների արդյունավետ և մանրակրկիտ հետազոտության անհրաժեշտության համար:
Նշենք, որ Թուրքիան ԵԽԽՎ հետ հետմանիթորինգային երկխոսություն է վարում 2004 թվականից: Այն իրականացվում է մոնիթորինգային գործընթացն ավարտած այն երկրների հետ, որոնց դեպքում հետագա պարզաբանումներ են պահանջվում: Որպես կանոն հետմոնիթորինգային գործընթացը սկսվում է մոնիթորինգայինից մեկ տարի հետո: Հետմոնիթորինգային երկխոսության համար ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովը հատկացնում է մեկ զեկուցող, որն այդ երկրի վերաբերյալ զեկույց պետք է պատրաստի չորս տարին մեկ անգամ: Հետմոնիթորինգայիներկխոսության ավարտից 6 ամիս հետո ԵԽԽՎ-ն կարող է վերսկսել երկրի մոնիթորինգը, եթե վերջինս ամբողջությամբ չի կատարել իր պարտավորությունները:
ԵԽԽՎ-ն մոնիթորինգի գործընթացը հիմնել է 1993 թվականին՝ Եվրոպայի խորհրդի նոր անդմաների կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը հետևելու համար: Պարտավորության կատարման ընթացի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովը զեկույցներ է ներկայացնում այնքան ժամանակ մինչև բոլոր պարտավորությունների ամբողջական կատարումը: Սովորաբար մոնիթորինգը սկսվում է ԵԽ անդամ դառնալուց 6 ամիս անց: