Լոնդոնյան Քինգսթոուն շրջանում հեղեղումների պատճառով երկու ընտրատեղամաս է փակվել ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեի ընթացքում։
Նախորդ գիշեր երկրի հարավում տեղացած տեղատարափ անձրևները հեղեղել են Լոնդոնի մի քանի շրջաններ, ինչը սպառնում է բարդացնել այսօր կայացող հանրաքվեում քվեարկության գործընթացը։
Ընդհանուր առմամբ երկրում քվեարկությունն ընթանում է հանգիստ, խախտումների ու միջադեպերի մասին չի հաղորդվում։