Հուլիս ամսին Instagram ֆոտոծառայությունը ձեռք կբերի լուսանկարների նկարագրությունների թարգմանության գործառույթը, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ցույց տալ թարգմանությունը» կոճակը հայտնվելու է մեկնաբանությունների ու նկարագրությունների տակ։
«Instagram-ի օգտատերերն աստիճանաբար ավելանում են, և այն ավելի հանրամատչելի է դառնում, և մենք շատ ուրախ ենք, որ շուտով օգտատերերը կարողանալու են դա զգալ՝ անկախ նրանից, թե ինչ լեզվով են իրենք խոսում», - հաղորդում են ծրագրի մշակողներն իրենց գրառման մեջ։
Դեռևս չի հստակեցվում, թե Instagram-ի նորաստեղծ ծրագիրն ինչ լեզուներով է աշխատելու։