Գերմանիան կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա, որ Ռուսաստանի և Արևմուտքի սուր հակասությունները վերաճեն նոր սառը պատերազմի: Ամերիկյան «Foreign Affairs» ամսագրում տպագրված իր հեղինակային «Գերմանիայի նոր գլոբալ դերը» հոդվածում այս մասին գրում է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը:
Ղրիմի միացումը Ռուսաստանին հոդվածագիրը որակում է որպես թերակղզու «անեքսիա»: Ըստ Շայնմայերի` Գերմանիան և Ֆրանսիան գլխավորում են Ուկրաինայի ճգնաժամը վերջնականապես կարգավորելուն ուղղված միջազգային ջանքերը:
«ԱՄՆ կառավարությունը ուշադրությունը կենտրոնացնում է այլ մարտահրավերների վրա»,- վստահեցնում է հոդվածագիրը, բացատրելով, որ այդ իսկ պատճառով, ըստ նրա, Բեռլինն ու Փարիզը ստանձնել են Ռուսաստանի հետ գլխավոր զրուցակիցների դերը: