Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ մարտերում զոհվել է ևս 3 ռուս սպա: «Իսլամական պետության» ԶԼՄ-ները երեկ երեկոյան տեղեկություն տարածեցին, որ Սիրիայում Իթրիա-ալ-Ռակկա ճանապարհին տեղի ունեցած ռազմական գործողություններում սպանվել է 3 ռուս զինվորական: Սիրիական բանակի զինվորականները և աշխարհազորայինների ջոկատները զարգացնում են գրոհը Ռաքքայի ուղղությամբ, որը համանուն գավառի վարչական կենտրոնն է և գտնվում է Եփրատի ափին: Ռաքքայի մատույցներ են տեղափոխվել Սիրիայի Հանրապետական գվարդիայի կազմավորումները: Դա վկայում է, որ Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը բացառիկ նշանակություն է տալիս ծայրահեղականների հետ առաջիկա վճռական ճակատամարտին: Զորքերը մոտենում են ռազմական օդանավակայանին, որը գտնվում է Տաբկա քաղաքի արվարձանում` Ռաքքայից 50 կմ հեռավորության վրա: