Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը եվրոպացի պաշտոնյաներին մեղադրել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը տապալելու մեջ:
Էրդողանը հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաները դեմ են Թուրքիայի անդամակցությանը, քանի որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ կարող է անդամակցության բանակցությունների շուրջ հանրաքվե անցկացնել, որտեղ բրիտանացիների նման թուրքերը իրենց տեսակետը կհայտնեն ԵՄ-ին միանալու կամ չմիանալու հետ կապված:
Թուրքիայի նախագահը նաև մեղադրել է ԵՄ-ին՝ որպես անվստահելի գործընկերոջ:
Շարունակելով սպառնալիքներ ու մեղադրանքներ տեղալ ԵՄ-ի հասցեին՝ Էրդողանը հարցադրում է արել, թե «արդյոք պատկերացնում եք ինչ կլինի, եթե Թուրքիան միգրանտների առաջ բացի դարպասները ու նրանք ուղևորվեն Եվրոպա»: