Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի կազմից դուրս գալու որոշումից հետո վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հանդես եկավ ելույթով՝ անդրադառնալով նոր իրադրությանը: Նա նշեց, որ ճիշտ կլինի, որ նոր գործընթացը մենարկի նոր վարչապետը: Արդեն նոր վարչապետը կվարի բանակցությունները ԵՄ-ի հետ և կպատրաստի ԵՄ-ն լքելու ողջ գործընթացը:
Քեմերոնի խոսքերով, նա հավանաբար կհեռանա իր պաշտոնից 3 ամսից, բայց սա դեռ վերջնական որոշում չէ, և ամեն ինչ պարզ կդառնա երկուշաբթի օրը Կառավարության նիստի արդյունքում:
«Մեծ Բրտանիան պետք է գտնի լավագույն ճանապարհը: Ես սիրում եմ այս երկիրը և հպարտ եմ ծառայել դրան»,- ասել է Քեմերոնը՝ հավելելով, որ անկախ իր ապագա կարգավիճակից՝ ինքը կանի առավելագույնը, որ Բրիտանիան հաջողության հասնի: