ԵՄ-ն հաջորդ շաբաթ առաջին գագաթաժողովը կանցկացնի առանց Մեծ Բրիտանիայի, հայտարարել Է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ասելով, որ ԵՄ-ն Մեծ Բրիտանիայում հանրաքվեի այլ արդյունք Էր սպասում, բայց պատրաստ Է բացասական սցենարին:
«Դա պատմական իրադարձություն Է, բայց անհրաժեշտ Է խուսափել հիստերիկ արձագանքից»,- ասել Է Տուսկը:
ԵՄ-ի բոլոր նորմերը կշարունակեն գործել մինչեւ Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի ավարտը: «Ոչ մի լեգալ վակուում չի լինելու»,- հավելել Է Տուսկը:
«Այնքան ժամանակ, քանի դեռ Մեծ Բրիտանիան պաշտոնապես չի լքել Եվրամիությունը, ԵՄ-ի բոլոր օրենքներն ու նորմերը կշարունակեն կիրառվել ինչպես Մեծ Բրիտանիայի նկատմամբ, այնպես Էլ նրա տարածքում: Դա վերաբերում Է ինչպես իրավունքներին, այնպես Էլ պարտականություններին»,- նշել Է Եվրախորհրդի նախագահը: