Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքն ապացույցն է նրա, որ Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ հաջորդ նախագահը, գրում է The Daily Mail-ը:
Բանն այն է, որ Brexit-ը հաղթանակեց հիմնականում ներգաղթյալների հարցում իր քննադատական դիրքորոշման շնորհիվ: Իսկ սկանդալային Թրամփը ևս հականերգաղթային հռետորաբանությամբ է հանդես գալիս:
Թրամփին անգամ հաճախ համեմատում են ՄԲ Անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջի և Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնի հետ, ովքեր ԵՄ-ից դուրս գալու գլխավոր աջակիցներն էին:
Ըստ բրիտանական պարբերականի փորձագետների՝ այս ամենը վկայում է այն մասին, որ ողջ աշխարհից տարբեր ազգեր ողջունում են ներկա պայմաններում մեկուսացված, ազգայնական քաղաքականությունը: