Եվրախորհրդարանը Մեծ Բրիտանիայի հարցով արտահերթ նիստ կանցկացնի

16:00     24 հունիսի, 2016

Եվրախորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել հունիսի 28-ին, այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:

Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կընդունվի բանաձև ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ:

«Եվրախորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի երեքշաբթի օրը՝ առավոտյան 10-ին, կընդունվի բանաձև, որը կպարունակի Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքների գնահատականը»,- ասել է Շուլցը:


© armedia.am