Եվրախորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել հունիսի 28-ին, այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:
Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կընդունվի բանաձև ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ:
«Եվրախորհրդարանն արտահերթ նիստ կանցկացնի երեքշաբթի օրը՝ առավոտյան 10-ին, կընդունվի բանաձև, որը կպարունակի Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքների գնահատականը»,- ասել է Շուլցը: