Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանեց Երևան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Պապը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան`«Հրաշափառի» արարողությունը:Նույն օրը երեկոյան Պապ Ֆրանցիսկոսը Հայաստանի նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ Հայաստանի իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռում Ֆրանցիսկոս Պապի և Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպմամբ: