Կաթոլիկ աշխարհի առաջնորդի այցը Հայաստան հիրավի պատմական է: Այցի կարևորությույունը մատնանշում են թե՛ դրա տևողությունը (3 օր), թե՛ ընտրված կարգախոսը՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Հաշվի առնելով միջազգային մամուլի ուշադրությունն ինչպես Հռոմի պապի անձի, այնպես էլ այս այցի նկատմամբ (ըստ որոշ տվյալների՝ Հայաստանում են գտնվում շուրջ 600 լրատվամիջոցների ներկայացուցիչներ)՝ միանշանակ կարելի է ասել, որ առաջիկա օրերին Հայաստանը և այցի տարբեր բաղադրիչներ կլինեն միջազգային պարբերականների առաջին էջերին, ինչը բավական լավ հնարավորություն է Հայաստանի և հայ ժողովրդի համար:
Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցն իր մեջ ամփոփում է նաև աշխարհին ուղղված մի քանի ուղերձ.
Հռոմի պապի այցը Հայաստան, բնականաբար, կունենա նաև որոշակի քաղաքական ազդեցություն: Հաշվի առնելով Պապի դերակատարումը և հեղինակությունը Եվրոպայում, ընդհանրապես, և կաթոլիկ աշխարհում մասնավորապես` չենք կարող բացառել նաև, որ հետևողական աշխատանքի դեպքում այցը դրական ազդակներ կհաղորդի մի կողմից Հայաստան-Եվրոպա հարաբերություններին, մյուս կողմից՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացին կաթոլիկ աշխարհում: