Brexit-ից հետո ԵՄ-ի փլուզումը գրեթե անդառնալի է

14:39     26 հունիսի, 2016

Եվրամիության փլուզումը փաստացի անդառնալի է նրա կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: Այս մասին հայտարարել է ամերիկացի հայտնի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը, հայտնում է РИА Новости-ն:

«Այժմ աղետալի սցենարը, որից շատերը վախենում էին, իրականացել է և անդառնալի դարձրել ԵՄ փլուզումը», - իր մեկնաբանության մեջ գրել է Սորոսը:

Հայտնի ֆինանսիստը խոսել է նաև Մեծ Բրիտանիայի համար հնարավոր հետևանքների մասին:

 «Լքելով ԵՄ-ն՝ Մեծ Բրիտանիան կարող է ավելի բարգավաճող դառնալ, քան մյուս երկրները: Բայց կարող է նաև հակառակը լինել, և նրա տնտեսությունն ու քաղաքացիները կարճաժամկեն և միջնաժամկետ հեռանկարում կորուստներ կկրեն»,-ընդգծել է Սորոսը:


© armedia.am