Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի համատեղ հայտարարությունը կստորագրվի այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 16-ին։ Այդ մասին տեղացի և օտարերկրացի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հռոմի Պապի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին, հայտնում է news.am-ը:
«Դա կաևւոր փաստաթուղթ է, որում ամփոփվելու են մեր էկումենիկ ձևակերպումները։ Այն լինելու է երկու եկեղեցիների էկումենիկ դիրքորոշումների համընդգրկուն սինթեզ»,- նշել է Լոմբարդին։