Համաշխարհային ֆինանսական շուկաները թերագնահատել են Brexit-ի հետևանքները. Լագարդ

10:49     27 հունիսի, 2016

Համաշխարհային ֆինանսական շուկաները թերագնահատել են ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցով հանրաքվեի հետևանքները, սակայն տնտեսության մեջ խուճապ տեղի չունեցավ, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը:

«Շուկաները զգալիորեն թերագնահատել են հանրաքվեի ելքը: Շուկաներում խուճապ չկար, կենտրոնական բանկերը կատարեցին աշխատանքը: Եղավ կտրուկ, կոշտ և մասշտաբային շարժում (շուկայի), ֆունտն էժանացավ 10%-ով, բայց օրվա ընթացքում մի քիչ բարձրացավ»,- նշել է նա:

Լագարդի խոսքով՝ «որոշ մարդիկ շատ գումար են կորցրել, մյուսները ձեռք են բերել՝ ինչպես հաճախ է լինում, երբ մասշտաբային անկայունություն է տեղի ունենում, բայց ոչ մի խուճապ չկար»:


© armedia.am